Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Նախորդ նիստը տեղի էր ունեցել հունիսի 3-ին, որի ընթացքում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել մեղադրական եզրակացությունն իր ընտանիքին տրամադրելու հարցով և առարկել դատավորների կազմի դեմ։
Տեղեկացնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերը քննվում են առանձին։
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 12-ին է։
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: