հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվում վրդովված են Արցախի նախագահի հետ Փարիզի քաղաքապետի հանդիպումից

Բաքվում վրդովված են Արցախի նախագահի հետ Փարիզի քաղաքապետի հանդիպումից

Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը մայիսի 28-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պատճառը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումն է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Դեսպանին հասկացրել են, որ Բաքվում հանդիպումն ընկալում են որպես "ֆրանսիացի պաշտոնական անձի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված քայլ, ինչն ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը եւ երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ վնաս է հասցնում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: