Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով շինծու դատավարությունը
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ «դատավարությունը»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանն ու իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։
Հավելենք, որ պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։
Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ, սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաղորդվում է, որ հաջորդ շինծու դատական նիստը կանցկացվի մայիսի 6-ին։