երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Այսօր Բաքվում սկսվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը

Այսօր Բաքվում սկսվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը

Այսօր Ադրբեջանում սկսվում է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» համար:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

 

  • Կիսվել: