Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական կեղծ դատական նիստին «տուժողներ» են հարցաքննվել
Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական կեղծ դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատավարությունը շարունակվել է «տուժողների» հարցաքննությամբ:
Դատական նիստին «տուժողները» հայտարարել են, թե, իբրև, վիրավորվել են հայկական բանակի և «հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից» իրականացված «սադրանքների» ժամանակ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: