ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Բաքվում պահվող անձանց հարցով ընդհանրապես խոսակցություն չի ստացվում ունենալ. Արարատ Միրզոյան

Բաքվում պահվող անձանց հարցով ընդհանրապես խոսակցություն չի ստացվում ունենալ. Արարատ Միրզոյան

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր ու ցավոտ մասն է և դա երևի այն եզակի հարցերից է, որ ընդհանրապես խոսակցություն չի ստացվում ունենալ: Այս մասին ԱԺ-ում իր ճեպազրույցում ասաց ԱԳՆ Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԱԳՆ-ն ինչ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ կապված:

«Վերջին բանը, որ եղել է շոշափելի, COP 29-ի շրջանակում է եղել, և դրանից հետո խոսակցությունն անշուշտ եղել է բայց չի՛ հաջողվել: Ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված պայմանագիր, ու կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով և կլինի այդ իրական կարգավորումն ու առաջ կգնա հնարավորությունները, մենք վստահ ենք, որ գոնե ավելի բարենպաստ պայմաններ կլինեն այդ հարցերի լուծման համար», -ասաց Միրզոյանը:   

  • Կիսվել: