երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Արցախի ՄԻՊ

Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Արցախի ՄԻՊ

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23  ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է  եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բավքի հետ ունեցած իր հարաբերությունները»,-ասաց նա:

Գեղամ Ստեփանյանը նկատեց նաեւ, որ 2020-ի նոյեմբերին հենց Ռուսաստանն էր ստանձնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու  և խաղաղություն ապահովելու գործառույթը, որը, ըստ էության, ձախողվեց:

  • Կիսվել: