կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բաքվի ռազմական դատարանում երեկ տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով նիստը

Բաքվի ռազմական դատարանում երեկ տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով նիստը

Օգոստոսի 22-ին Բաքվի բանտում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝  Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց դեմ հարուցված քրեական գործերով դատական նիստերը։

Արցախն օկուպացրած Ադրբեջանը նրանց մեղադրում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների,  ցեղասպանության, պատերազմի օրենքների ու այլ հանցագործությունների մեջ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի  կազմով կայացած դատական ​​նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև փաստաբաններ։

Դատական ​​նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները։ Երեկ լսել են «տուժողներ»-ին։





  • Կիսվել: