Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը մերժելու մասին բողոքը
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը չի փոխվի:
Այսպիսով, դատարանն անփոփոխ է թողել հոկտեմբերի 18-ի վճիռը, որով Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր: Նա կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի: