ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հակադարձել է կեղծ «տուժողին»

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը հակադարձել է կեղծ «տուժողին»

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի գերեվարված ղեկավարության դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատավարությունը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ոմն ՛՛տուժող՛՛ Էլմիր Աբբասովը պնդել է, թե վնասվածք է ստացել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նա հայկական կողմին մեղադրել է արգելված զինամթերքի՝ թունավոր և հրկիզող արկերի կիրառման մեջ։

Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ մասնակցել է ապրիլյան մարտերին՝ նշելով, որ առաջին անգամ է լսում, թե ինչ է ներկայացված այստեղ։

«Ես մասնակցել եմ 2016 թվականին իրականացված գործողություններին և բանակի հրամանատար եմ եղել։ Անկեղծ ասած՝ սա առաջին անգամն է, որ լսում եմ նրա մասին, ինչ այստեղ ներկայացվում է»,-ասել է Մնացականյանը:

Հաղորդ շինխու դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 30-ին:

  • Կիսվել: