Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հստակ որևէ թվային տվյալներ, անուններ չեն ստացվել
Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հստակ որևէ թվային տվյալներ, անուններ չեն ստացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը՝ հավելելով, որ այդ հարցը բարձրաձայնել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։
«Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով ևս մի ալիք նամակներ է գնացել»,- հայտարարել է Սուլթանյանը՝ նշելով, որ Հաջիևը վստահեցրել է, թե գերիների հարցը մշտապես է քննարկվում։


