երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի և  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նաև հավելել է, որ 300 հոգի հետախուզման մեջ է, նրանցից չորսը ձերբակալված են։

Ըստ Ալիևի՝ Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների հետ կապված»։

  • Կիսվել: