երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 19-ին, 20-ից ավելի օրենքներ է ստորագրել: Նշենք, որ մայիսի 21-ին կդադարեն Բակո Սահակյանի Արցախի նախագահի լիազորությունները: Նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը:

Բահկո Սահակյանը, մասնավորապես, ստորագրել է հետեւյալ օրենքները.

- «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»,

- «Հասարակական կազմակերպությունների մասին»,

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,

- «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների  մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին»   օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,

- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին»  օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

  • Կիսվել: