շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բակո Սահակյանը՝ արտակարգ իրավիճակի ժամանակ ընտրություններ կազմակերպելու մասին

Բակո Սահակյանը՝ արտակարգ իրավիճակի ժամանակ ընտրություններ կազմակերպելու մասին

Կարծում եմ, որ մեր միջգերատեսչական հանձնաժողովն ունակ է իր առջև դրված խնդիրներն այդ համադրելիության շրջանակներում իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընտրությունները չեն նպաստի վարակի տարածմանը։

Սահակյանի խոսքով՝ առաջին հերթին գործողություններն ուղղված են Արցախի քաղաքացիների առողջությունն ապահովելուն, զուգահեռ ամեն ինչ արվում է, որպեսզի տնտեսությունն անկում չապրի:  

«Ես արդարացնում եմ այդ մոտեցումը: Ընտրությունների մասով մենք հաշվի ենք առել լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումն այդպիսի լրացուցիչ ռիսկեր չստեղծեն։ Ամբողջությամբ արդարացված ու հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը: Հակասությոններչ չենք տեսնում, ճիշտ հակառակը: Մենք գործել ու գործելու ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, մեր գործողությունները նպատակ են հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծելու մեր հայրենիքի համար: Մենք հաստատակամ ենք ապահովելու մեր երկրի զարգացումը, անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը»,- ասել է Սահակյանը:

Ըստ նրա՝ երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ են լինելու, քան առաջին փուլում են եղել և դա պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ և ընտրությունների երկրորդ փուլի յուրահատկությամբ։

 

  • Կիսվել: