հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց ԱՀ նախագահին (տեսանյութ)

Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց ԱՀ նախագահին (տեսանյութ)

Այսօր Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին դիմավորել են քաղաքացիները, մասնավորապես` արցախցի երիտասարդները, ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը և ԱՀ այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկանում ենք Շարժման ֆեյսբուքյան էջից:

«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել ԱՀ նախագահին` մեր ժողովրդի ծառայության համար։

Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել»,-դիմելով Սամվել Շահրամանյանին՝ ասել է Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ այսօր հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: