շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Բացեք կյանքի ճանապարհը». Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում ֆլեշմոբ է տեղի ունեցել

«Բացեք կյանքի ճանապարհը». Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում ֆլեշմոբ է տեղի ունեցել

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին,Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է «Բացեք կյանքի ճանապարհը» խորագրով ֆլեշմոբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բալայանը տեղեկացրել է,որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով կրթօջախի մի խումբ սաներ մնացել են Երևանում և չեն կարողանում տուն վերադառնալ:
 
«Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակվելու պատճառով դպրոցի մի խումբ սաներ չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ, կրթօջախ, շարունակել իրենց ուսումը: Մենք՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անձնակազմը և աշակերտները, պահանջ ենք ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ կանգնեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող այս անմարդկային ագրեսիան Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ»,-ասել է Զ. Բալայանը:
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: