չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպք. ԱՀ ԱԱԾ

Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպք. ԱՀ ԱԱԾ

Սույն թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից: 

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ նախաքննության կատարման համար:
 
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: