չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բաց դաս. ռուս խաղաղապահները դպրոցականներին բացատրել են՝ ինչպես են ականազերծում անում

Բաց դաս. ռուս խաղաղապահները դպրոցականներին բացատրել են՝ ինչպես են ականազերծում անում

ԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ դասախոսության ընթացքում ռուսաստանի խաղաղապահները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների և Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:

Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջանում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։ Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը։ 

  • Կիսվել: