չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաբայանը, անկախ ընտրության արդյունքներից, կշարունակի քաղաքական ակտիվ գործունեությունը (տեսանյութ)

Բաբայանը, անկախ ընտրության արդյունքներից, կշարունակի քաղաքական ակտիվ գործունեությունը (տեսանյութ)

Արցախի Հանչապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանն իր թիմի հետ այսօր եղել է Մարտունու և Հադրութի շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի նախընտրական շտաբից։

Նա ասել է, որ առաջնահերթ նպատակը Արցախը ժողովրդավարական եւ սոցիալական պետություն դարձնելն է։ Հիմնական խնդիրներից են նաեւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, արդարության ապահովումը, ճիշտ կադրային քաղաքականությունը։ Թեկնածուն ասել է, որ խթանելու են փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, թեթեւացնելու՝ նրանց հարկային բեռը, նաեւ խոստացել՝ անկախ ընտրության արդյունքներից, շարունակել քաղաքական ակտիվ գործունեությունը։ 

Նախագահի թեկնածուն Ջիվանի գյուղի բնակիչների հետ խոսել է վերաբնակեցվող բնակավայրի խնդիրների մասին: «Գյուղում վստահ են՝ բոլոր խնդիրների լուծումը սկսվում է ճանապարհաշինությունից: Նախագահի թեկնածուն, սակայն, նաև այլ ոլորտներում անելիքների մասին է խոսել», ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: