շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը. ԱՀ ԱԺ նախագահ

Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը. ԱՀ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է կանանվ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

"Սիրելի' մայրեր, դուստրեր, կանայք Գարնանային այս գեղեցիկ օրը լավագույն առիթ է ակնածանքի, երախտիքի, խոնարհումի խոսքեր հղելու Ձեզ և վերարժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, հասարակական-քաղաքական կյանքում, հայրենապաշտություն սերմանելու և երկրի հզորացման գործում։ Բնության սահմանած օրենքներով կնոջն է ավանդված մայրանալու և ազգապահպանության մեծագույն շնորհը։ Հայ կնոջ բարոյական կերպարի մասին խոսելիս, թվում է, առավելություններն անհաշվելի են։Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը, որի գերակա խնդիրը մշտապես հայեցի ու ազգանվեր սերունդ դաստիարակելն է։ Հայ կինը երբեք չի ընկճվել, այսօր էլ նա պատվով շարունակում է անկոտրում կամքով կրել իր առաքելությունը՝ արարել, նվիրել ու անհատույց նվիրվել։ Շնորհավորելով Մայրության և գեղեցկության հիասքանչ տոնը՝ մաղթում եմ ոգու ամրություն, հոգեկան խաղաղություն, անսպառ հմայք ու ջերմություն, ընտանեկան երջանկություն և երբեք չխամրող սեր ու ժպիտ",- ասվում է Թովմասյանի ուղերձում։

  • Կիսվել: