կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ազգային վերածնունդ»-ը ողջունում է ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը

«Ազգային վերածնունդ»-ը ողջունում է ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարություն է տրածել․

«2020թ. աշնանը տեղի ունեցած Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կրել է անդառնալի մարդկային կորուստներ:

Այս ծանր օրերին, երբ թշնամին շարունակում է ոտնձգություններ կատարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ, երբ կազմալուծված են պետական համակարգն ու բնականոն կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ տարբեր ենթակառուցվածքներ, կուսակցությունը անիմաստ է համարում ներքաղաքական պայքարը և իր ողջ ներուժով լծվելու է Արցախի հետպատերազմյան վերականգնման գործին:

Դեկտեմբերի առաջին կեսին կուսակցության ղեկավար անդամները խորհրդակցություններ են անցկացրել ԱՀ նախագահի, քաղաքական տարբեր ուժերի և դերակատարների հետ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է նոր, ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Արցախի հետպատերազմյան վերականգնման գործում: Կարևոր ենք համարում անվտանգության երաշխիքների մեծացումը, տարբեր հարցերի շուրջ որոշակիության ապահովումը, հրատապ խնդիրների արագ լուծումը և անցումը զարգացման ծրագրերին»:

  • Կիսվել: