Ազատության հրապարակում տեղադրված վրանը կհանեն. արցախցիներն ընդունել են Շահրամանյանի առաջարկը և կտեղակայվեն Արցախի ներկայացուցչությունում
Ազատության հրապարակում տեղադրված վրանը կհանեն, արցախցիներն ընդունել են Շահրամանյանի առաջարկը և կտեղակայվեն Արցախի ներկայացուցչությունում։
Վաղը կառավարության նիստի ժամանակ ոչ միան երկարաձգելու են 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը,-այս մասին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
«Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին»,–ասաց նա` տեղեկացնելով, որ երեկ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։