ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը հանդիպում ունեցան Ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ

Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը հանդիպում ունեցան Ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանն ու Լուսինե Ղարախանյանը նախօրեին այցելեցին Փարիզի Հայ Ավետարանական եկեղեցի, որտեղ հանդիպեցին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահ, Ֆրանսիայի հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ պատվելի Հովել Միքաելյանի, Եվրասիայի հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ պատվելի Ռենե Լևոնյանի, «Հույս Հայաստանին» կազմակերպության ղեկավար պատվելի Ժիլբերտ Լևոնյանի և Ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Ա. Սիմոնյանը։

«Հանդիպման ընթացքում կարևորեցինք «Շող» կենտրոնների, Արցախում գործող մանկապարտեզի և նոր մանկապարտեզի հիմնման ծրագիրը։ Ներկայացրեցինք Արցախի առջև ծառացած մարտահրավերները և մշակված պետական ծրագրերը: Քննարկեցինք նոր համատեղ ծրագրեր իրականացնելու հավանականությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

May be an image of 6 մարդ, people standing և ներսումը

Նշենք, որ Արցախի պատվիրակության փարիզյան հանդիպումներին մասնակցում է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

  • Կիսվել: