ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօրվանից հասանելի կլինի բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող դրամական աջակցությունը

Այսօրվանից հասանելի կլինի բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող դրամական աջակցությունը

Բոլոր ծրագրեը դեռ ընթացքում են: Երեկ մեր կողմից բանկերին վճարումը փոխանցվել է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձանց համար Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ նշանակվել էր 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար: 

Զառա Մանուչարյանը տեղեկացրեց՝ ովքեր, որ ծրագրի պայմաններին համապատասխանում են, բայց մինչ այժմ վճարումները չի իրականացվել իրենց քարտերին, արդեն հասանելի կլինի այսօրվա ընթացքում:

Նա նաև նշեց, որ նախագիծ է ընդունվել այն մասին, որ ովքեր չեն ստացել 50 հազար դրամական աջակցությունն առաջիկայում ներկայացվելու է նոր դիմում, որի լրացման հիման վրա տվյալ անձինք կկարողանան ստանալ այդ աջակցությունը:

 

  • Կիսվել: