ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։ Այս մասին հանտնում է Արցախի Ազգային Անվտանգության ծառայությունը:

ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում բնակիչներին խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես ասված է.

«Այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Այդ հատվածում լսվել էին պայթյունի և կրակոցների ձայներ։ Ըստ աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

 

  • Կիսվել: