շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այսօր  որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու․ԱՀ ԱԻՊԾ

Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու․ԱՀ ԱԻՊԾ

Անբարենպաստ եղանակի պատճառով  Արցախի փրկարարական ջոկատներն այսօր  որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:

  • Կիսվել: