հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի նախագահը շնորհավորել է աշխարհահռչակ երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի 88-ամյակը

Արցախի նախագահը շնորհավորել է աշխարհահռչակ երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի 88-ամյակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է անվանի գիտնական ԽՍՀՄ վերջին երկրաբանության նախարար Գրիգորի Գաբրիելյանցի 88-ամյակը: 

Նախագահի ուղերձում, մասնավորապես ասված է. "Այսօր անվանի երկրաբան, բարեգործ, գիտնական, ԱՀ նախագահի պետական խորհրդական ու Արցախի նվիրյալ զավակ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի ծննդյան 88-ամյակն է. մարդ, ով արժանիորեն վայելում է բոլորիս սերն ու հարգանքը։

Արդեն երկար տարիներ է, ինչ Գրիգորի Գաբրիելյանցն ապրում ու աշխատում է Արցախում՝ անմնացորդ ու անշահախնդիր կերպով ծառայելով հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին, իր հարուստ փորձն ու գիտելիքները, հնարավորություններն ու կարողություններն ի նպաստ բերելով Արցախի զարգացման գործին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Գրիգորի Արկադիին հիշարժան օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, անսպառ ջանք ու եռանդ՝ շարունակելու իր ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: