երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այս ժամի դրությամբ հաշվառվել է բռնի տեղահանվածների գրեթե 95 տոկոսը. Բաղդասարյան

Այս ժամի դրությամբ հաշվառվել է բռնի տեղահանվածների գրեթե 95 տոկոսը. Բաղդասարյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թվի և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի եղել: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվողներ չեն եղել,  բռնի տեղահանվածներն այս պահի դրությամբ 100 625-ն են, 21 195 տրանսպորտային միջոց է հատել Հակարիի կամուրջը։

«Հաշվառվածների թվի փոփոխություն կա. այն կազմում է 94 724 անձ։ Գրեթե 95 տոկոսը հաշվառվել է»,- ասաց նա:

 

  • Կիսվել: