ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այլևս անթույլատրելի է հանդուրժել այս իրավիճակը. սա մեզ արնաքամ անելու քաղաքականություն է. «Ապրելու երկիր»

Այլևս անթույլատրելի է հանդուրժել այս իրավիճակը. սա մեզ արնաքամ անելու քաղաքականություն է. «Ապրելու երկիր»

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Սա նշանակում է, որ այդ պետությունը նախապատրաստում է մեծագույն սադրանք, որի հետևանքները կարող են անդառնալ ու ողբերգական լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։ Այս մասին ասված է ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության տարածած հայտարարության մեջ:

՛՛Իհարկե՛, որևէ կերպ չպետք է տուրք տալ Ադրբեջանի այսօրինակ հակամարդկային ու ֆաշիստական ճնշումներին, միաժամանակ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանին սանձելու համար։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղակիորեն դիմելը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից հարցի հնարավորինս արագ լուծում ակնկալելը պետք է դառնա այն նվազագույն քայլերը, որոնք պետք է կատարի գործող իշխանությունը։

Միաժամանակ չպետք է մատնվել խուճապի, պետք է սառնասրտորեն հաղթահարել այս մարտահրավերը։

Այնուամենայնիվ, հարկ եմ համարում արձանագրել, որ այլևս անթույլատրելի է հանդուրժել այս իրավիճակը։

Սա մեզ արնաքամ անելու քաղաքականություն է։

Պետք է դուրս գալ այս իրավիճակից, իսկ պետության պատասխանատուները՝ Խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը, գործադիր իշխանությունը պարտավոր են ցույց տալ այս իրավիճակից դուրս գալու ելքերը՛՛,-նշված է հայտարարության մեջ

  • Կիսվել: