երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այգեստան համայնքում քրեակատարողական հիմնարկ կկառուցվի

Այգեստան համայնքում քրեակատարողական հիմնարկ կկառուցվի

Առաջիկայում Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում կկառուցվի քրեակատարողական հիմնարկ. նախագծային աշխատանքներն արդեն սկսված են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Քանի որ պատերազմից հետո Շուշին, որտեղ գործում էր Արցախի միակ քրեակատարողական հիմնարկը, մնացել է թշնամու վերահսկողության տակ, ուստի նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտություն ունենք: Այգեստանում բանտարկյալների համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները», - նշել է Հ. Թադևոսյանը:

  • Կիսվել: