շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյանի գրառումը

Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյանի գրառումը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին  Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։

Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ և երեխաներ։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»։

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, վիրավորվել մեկը:

 

 

  • Կիսվել: