հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավտովթար Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին. 39–ամյա վարորդը մահացել է. կան վիրավորներ (լուսանկարներ)

Ավտովթար Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին. 39–ամյա վարորդը մահացել է. կան վիրավորներ (լուսանկարներ)

Ապրիլի 23-ին ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ն. Մ.-ի վարած «КамАЗ-5320» մակնիշի և Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»–ի վարորդ Ա. Ս.-ն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Շահումյանի շրջանի բնակիչներ՝ 2005թ. ծնված Կ. Ս.-ն, 2007թ. ծնված Ա. Ս.-ն և 1998թ. ծնված Վ. Գ.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

  • Կիսվել: