երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ավստրալիայի խորհրդարանի անդամը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին

Ավստրալիայի խորհրդարանի անդամը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել  Բակո Սահակյանին:

Իր նամակում Սուկկարը դեսպանությանը տեղեկացրել է  Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին և հորդորել ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:

«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարը Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:

  • Կիսվել: