ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավելացել են վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը. ԱՀ ՆԳՆ

Ավելացել են վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը. ԱՀ ՆԳՆ

2022 թվականի հունիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 67 հաղորդում, 48-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Շաբաթվա ընթացքում խարդախության վերաբերյալ ստացված 2 հաղորդումից 1-ը՝ բացահայտվել է: Հանցագործությունները բացահայտելու և հանցատեսակները նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ձեռնարկում են հստակ միջոցառումներ, բնակչության հետ իրականացնելով պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ավելացել են վիճաբանությունների և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Անացած շաբաթվա ընթացքում այս մասով ստացված 7 հաղորդումից 5-ը ևս բացահայտվել է:

Գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության և անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվել է մեկական հաղորդումներ:

Անցած յոթ օրվա ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք և բացահայտել նախկինում կատարված 3 հանցագործություն:

Բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի զենք-ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:

Հունիսի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 31 դեպք, 36 վարորդ եղել է անսթափ վիճակում, 191-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի։
Հետադարձ կապ՝ 102, /047/940207/

 

  • Կիսվել: