կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավարտման փուլում են «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շինարարական աշխատանքները

Ավարտման փուլում են «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շինարարական աշխատանքները

Ավարտման փուլում են «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Նրա հավաստմամբ՝ շենքը բազմագործառութային է։

«Ներկայումս կատարվում են տարածքի մաքրման և հարդարման շինարարական աշխատանքները։ Կենտրոնը բաղկացած է 3 մասից`ոչ կամերցիոն մաս, կոմերցիոն մաս և պարտեզ։ Ոչ կոմերցիոն մասի մակերեսը կազմում է 488քմ, կոմերցիոն մասինը` 327 քմ, իսկ պարտեզի մակերեսը 850 քմ է։ Նախագծի ճարտարապետությունը կատարված է ժամանակակից ոճով, որը իրականացրել է «Պորտալ» ճարտարապետական արվեստանոցը», -հավելել է նա։

Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ։ Շինարարությունը իրականացրել է «Պանտ» ՍՊ ընկերությունը։

Նշենք, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թվականի աշնանը։

  • Կիսվել: