շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավարտական փուլում է Ստեփանակերտի 6-րդ դպրոցի նախկին մասնաշենքի վերապրոֆիլավորումը  բազմաբնակարանի բազմաբնակարանի

Ավարտական փուլում է Ստեփանակերտի 6-րդ դպրոցի նախկին մասնաշենքի վերապրոֆիլավորումը բազմաբնակարանի բազմաբնակարանի

Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի նախկին մասնաշենքերից երկրորդի վերապրոֆիլավորումն որպես բազմաբնակարան շենք ևս ավարտական փուլում է։

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ նշելով, որ առաջին մասնաշենքը՝ բաղկացած 15 բնակարաններից, արդեն հանձնվել է շահագործման։

Հնարավոր է սա ներսում-ի նկարն է

Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած կլինի 15 բնակարաններից, որից 11-ը կլինի երկու սենյականոց, իսկ մնացածը՝ երեք սենյականոց։

Հնարավոր է սա ներսում-ի նկարն է

Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքներ։ Վերջում կիրականացվի նաև բակային տարածքի բարեկարգում և ասֆալտապատում։ Կառուցապատումն իրականացնում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

  • Կիսվել: