հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ասկերանի շրջանում կառուցվող բնակավայրի առանձնատները տանիքապատվում են

Ասկերանի շրջանում կառուցվող բնակավայրի առանձնատները տանիքապատվում են

ԱՀ Ասկերանի շրջանի Սղնախ,Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում կառուցվող առանձնատները տանիքապատվում են։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։ «Ներկա դրությամբ ընթանում են 140 առանձնատան հիմքերի, 4 առանձնատան տանիքների կառուցման շինաշխատանքները»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շարունակվում են նաև 16 առանձնատների պատերի շինարարության ու տանիքների պատրաստման շինաշխատանքները։ «Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ, խաղահրապարակ, մարզադաշտ»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մ. Դանիելյանի տեղեկացմամբ՝ կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

  • Կիսվել: