հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ասկերանի շրջանի որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Ասկերանի շրջանի որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Պլանային ընթացիկ աշխատանքներ կատարելու նպատակով նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն, անջատվելու է 35/10կՎ «Բերդ» ենթակայանից սնվող 10 կՎ «Շրջկենտրոն» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Ասկերան քաղաքը և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախէներգո ՓԲԸ֊ից և հավելում, որ նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, անջատվելու է 35/10 կՎ «Իվանյան» ենթակայանից սնվող 10 կՎ «Զորամաս 2» օդային գիծը՝ հոսանքազրկելով Իվանյան համայնքի որոշ հատվածներ, «Ջրային տնտեսության» թիվ 6376 ենթակայանը, «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կանաչ ափ» հանգստի գոտին, «Ջերմոց հավակնորդ» ջերմոցային տնտեսությունը: Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։

  • Կիսվել: