ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ասկերանի շրջանի Խնձորիստան գյուղի ամառային ճամբարում «Խաղաղարարի դաս» է անցկացվել

Ասկերանի շրջանի Խնձորիստան գյուղի ամառային ճամբարում «Խաղաղարարի դաս» է անցկացվել

Ասկերանի շրջանի Խնձորիստան բնակավայրի վարչակազմը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի անձնակազմին հրավիրել է դպրոցական ճամբար՝ «Խաղաղարարի դաս» կրթական գործողություն անցկացնելու:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Panorama.am-ը։
 
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հարազատ գյուղում արձակուրդում մնացած երեխաները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները աշակերտներին պատմել են խաղաղապահների կողմից կատարվող առաջադրանքների մասին, երեխաներին բացատրել  են սակրավորների կողմից չմաքրված տարածքներում խաղալու վտանգների, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների մասին:
 
Ռազմական բժիշկը պատմել և ցույց է տվեց, թե ինչպես պետք է ճիշտ դադարեցնել արյունահոսությունը, վիրակապ դնել և որ իրավիճակներում չի կարելի դիպչել վիրավորին:
 
«Այսօր մենք հանրակրթական դպրոցում անցկացրեցինք բժշկական պատրաստության դաս: Երեխաներին ներկայացրվեց վնասվածքի և արյունահոսության դեպքերը և ցույց տրվեց, թե ինչպես օգնել նման իրավիճակներում: Երեխաները շատ աշխույժ արձագանքեցին, ուշադիր լսեցին, այնուհետև փորձեցին վիրակապել և արյունը դադարեցնող սեղմիչներ դնել»,-ասաց ռազմական բժիշկ Ելենա Մուրատովան:
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսուցչական անձնակազմը շնորհակալություն է հայտնել խաղաղապահներին հետաքրքիր և տեղեկատվական դասընթացի համար:
 
«Շաբաթը մի քանի անգամ ռուս խաղաղապահները նման գործողություններ են անցկացնում Արցախի բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցում էին շուրջ 6000 դպրոցականներ և ուսանողներ»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

  • Կիսվել: