շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ համայնքներում ջերմատներ են կառուցվում

Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ համայնքներում ջերմատներ են կառուցվում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ համայնքներում ATP բարեգործական հիմնադրամի և Green Training Center աջակցության ծրագրի կողմից 30 քառակուսի մետր մակերեսով ջերմատներ են կառուցվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը:
 
«Ջերմատների կառուցման աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ: Յուրաքանչյուր համայնքում տասներկուական ջերմատուն է կառուցվում: Շահառուները զոհված, վիրավորված զինծառայողների և սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքներն են: Նրանց կտրամադրեն բանջարաբոստանային մշակաբույսեր, պտղատու, հատապտղատու ծառատեսակների տնկիներ, ինչպես նաև՝ այգեգործական գործիքներ»,-նշել է Կ. Աղաջանյանը:
 
Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործող ընկերության՝ «Կանաչ Կենտրոն»-ում, ընթացիկ տարվա աշնանը շահառուների համար կկազմակերպվեն դասընթացներ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը կարևորել է ջերմատների կառուցումը, որը խթանում է ջերմոցային տնտեսության զարգացումը ու բնակչությանն ապահովում աշխատանքով:
 
«Շահառուները ստացված բերքը կօգտագործեն իրենց կարիքների համար, այնուհետև կսկսեն նաև իրացնել»,-ընդհանրացրել է շրջվարչակազմի ղեկավարը:
 

  • Կիսվել: