ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի տարածքներում պայթեցում է նախատեսվում

Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի տարածքներում պայթեցում է նախատեսվում

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում:

Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում:

Միաժամանակ ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

  • Կիսվել: