երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները դաստիարակվում են ռազմահայրենասիրական ոգով. Տնօրեն

Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները դաստիարակվում են ռազմահայրենասիրական ոգով. Տնօրեն

Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնադրվել է 1993 թվականին: Կենտրոնն իր ստեղծման պահից կարողանում է երեխաների համար ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ անցկացնելու և ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանալու համար:

2021 թվականի ընթացքում կենտրոնի իրականացրած աշխատանքների, առկա խնդիրների ու առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Նարինե Պետրոսյանի հետ, ով մինչ 44-օրյա պատերազմը ապրում էր Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, իսկ հայրենի եզերքը կորցնելուց հետո հաստատվել է Ասկերան շրջկենտրոնում: Նա` որպես ՄՊՍԿ տնօրեն, պաշտոնավարում է 2021 թվականի օգոստոսի 31-ից:

Բնութագրությունը հասանալի չէ«Ասկերանի մասնաճյուղում գործում է տասնմեկ անուն խմբակ, իսկ ինը համայնքներում՝ տասնութը: Ասկերանի շրջանային ՄՊՍԿ ՊՈԱԿ է հաճախում 356 սան: Կենտրոնում գործում են երգ-երաժշտության, պարի, ձեռագործության, ուլունքագործության, կոլաժի, կարպետագործության, գորգագործության, կար ու ձևի, թատերական, ասմունքի, ասեղնագործության, հագուստի մոդելավորման, հաղորդավարական արվեստի և խոսքի մշակման, համակարգչային ծրագրավորման խմբակները: 2021-2022ուսումնական տարվա համար կազմվել է աշխատանքային պլան, որով էլ առաջնորդվում ենք: Անցած տարվա ընթացքում կազմակերպել ենք Գիտելիքի օրվան, Արցախի Հանրապետության անկախության, ուսուցչի տոնին նվիրված միջոցառումներ: Մասնակցել ենք ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված Ասմունքի մրցույթին, նաև ՀՅԴ-ի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ նախաձեռնությամբ կայացած շյուղագործության, ասեղնագործության և ուլունքագործության ցուցահանդես-մրցույթին` արժանանալով պատվոգրերի ու նվերների»,-ներկայացրել է տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ կենտրոնի շենքային պայմանները գոհացուցիչ են, դասասենյակները վերանորոգված և կահավորված են, միակ խնդիրը նյութատեխնիկական բազզայի համալրումն է:

  • Կիսվել: