հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ասկերանի և Մարտունու համայնքներում զենք-զինամթերքի վնասազերծում կլինի

Ասկերանի և Մարտունու համայնքներում զենք-զինամթերքի վնասազերծում կլինի

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում:

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

  • Կիսվել: