շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում նախագծերը կյանքի կկոչվեն. Բակո Սահակյանը՝ Փաշինյանին

Աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում նախագծերը կյանքի կկոչվեն. Բակո Սահակյանը՝ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական  հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
 
Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

  • Կիսվել: