կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ քաղաքաշինության նախարարությունում

Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ քաղաքաշինության նախարարությունում

Այսօր՝ մարտի 21-ին, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են եղանակային անբարենպաստ իրավիճակով և տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։

Նախարար Սարգսյանի խոսքով ՝ կատարվող աշխատանքներին օժանդակելու նպատակով՝ անհրաժեշտ է շինարարական կազմակերպությունների աշխատանքը համակարգել և հնարավորինս մեծ ռեսուրսներ ներգրավել մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին։

Նախարարի հանձնարարականի համաձայն՝ խորհրդակցության ավարտից հետո, նախապես որոշված հատվածներում, շինարարական կազմակերպությունները կանցնեն աշխատանքների կատարմանը։

  • Կիսվել: