հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը. Ռուբեն Վարդանյան

Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը. Ռուբեն Վարդանյան

Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը:

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում հանդիպեցի երիտասարդ մասնագետների հետ: Եվ նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է:

Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, բայց դուք պետք է բաց լինեք ընդունելու նորը, առաջադեմը, որի շնորհիվ հնարավոր կլինի վստահ առաջ գնալ, զարգանալ ու դիմակայել տեղեկատվական պատերազմներին»,-նշել է նա:

 

  • Կիսվել: