շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քլրորաջրով ախտահանվել են Ստեփանակերտի բոլոր ճանապարհները (լուսանկարներ)

Քլրորաջրով ախտահանվել են Ստեփանակերտի բոլոր ճանապարհները (լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:

Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:

Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ:

 

 

 

 

 

  • Կիսվել: