հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Աշխարհում չկա մեկը, որ տեղյակ չլինի «Բայրաքթարի» դերի մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում». Ալիև

«Աշխարհում չկա մեկը, որ տեղյակ չլինի «Բայրաքթարի» դերի մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում». Ալիև

Սելջուկ բեյն ու Բայրաքթար ընտանիքը շատ հայտնի են աշխարհում: Ողջունելով Սելջուկ Բայրաքթարին՝ այս մասին TEKNOFEST ադրբեջանական փառատոնի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ այժմ աշխարհում չկա մեկը, ով տեղյակ չլինի հայտնի ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարքերի դերին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

՛՛Սելջուկ բեյը երեկ այցելել է Շուշի։ Համոզված եմ, որ երբ նա տեսավ Շուշին, նորից համոզվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունակ են և պատրաստ են լուծելու ցանկացած խնդիր։

Մեր ժողովուրդները միշտ անձնուրաց կերպով պատրաստ են իրենց ազգային հպարտությունը պաշտպանելու համար դիմելու ցանկացած քայլի։ Իսկ երիտասարդության համար Սելջուկ բեյը հիանալի օրինակ է։ Վստահ եմ, որ մեր երիտասարդությունը կփորձի նմանվել Սելջուկ բեյին՛՛,- ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: