ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհի չեմպիոն արցախցի մարզիկը կմասնակցի միջազգային մրցաշարի

Աշխարհի չեմպիոն արցախցի մարզիկը կմասնակցի միջազգային մրցաշարի

Աշխարհի չեմպիոն, արցախցի մարզիկ Արմեն Հայրապետյանը կմասնակցի խառը մենամարտի միջազգային մրցաշարի, որի շրջանակում, օգոտոսի 7-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա նրա մենամարտը 57 կգ քաշային կարգում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը:

«Միջազգային մրցաշարի ընթացքում տեղի կունենան 20-ից ավելի պրոֆեսիոնալ մարտեր: Ես կմենամարտեմ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Համիդ Ռեզայի հետ: Մրցաշարին կպայքարեմ ոսկե գոտու համար: Եթե հաղթեմ այդ մենամարտում, ապա կդառնամ երեք խոշոր վարկանիշային կազմակերպությունների չեմպիոն: Ես վստահ եմ, որ երրորդ գոտին կբերեմ Արցախ, և կբարձրացնեմ Արցախի եռագույնը»,- ասաց Ա. Հայրապետյանը:

  • Կիսվել: