ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ասֆալտապատվում է Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը

Ասֆալտապատվում է Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը

Ընթանում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:

«Աշխատանքները սկսվել են երեկ՝ հոկտեմբերի 3-ին։ Այս պահին ընցացքի մեջ է Բերդաշենի ներքևի խաչմերուկից Աշան տանող ճանապարհի հարթեցման գործընթացը։ Կատարվում են նաև խճապատման և ջրահեռացման աշխատանքներ: Ծրագիրը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Կապալառուն «Քարավան» ՍՊԸ֊ն է», - նշեց Ա. Բալասանյանը:

  • Կիսվել: